HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև հարաբերությունները կայուն զարգանում են: Նախագահն ընդգծել է, որ զբոսաշրջությունը շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար և կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը:

ԶՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել է այն հանգամանքը, որ Covid-19 համավարակից հետո կազմակերպության առաջին նստաշրջանն անցկացվում է Երևանում և շնորհավորել է Հայաստանին՝ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչը կնպաստի Հայաստանի դիրքի բարելավմանը և եվրոպական տարածաշրջանում երկրի ճանաչելիության բարձրացմանը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում ի հայտ եկած մի շարք մարտահրավերների հաղթահարման, զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշների մշակման և համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու շուրջ:

Ընդգծվել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում թվային տեխնոլոգիաների, կրթության, գիտության և նորարարությունների ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչն իր նպաստը կունենա զբոսաշրջության ոլորտի ներուժի բարձրացման և ամրապնդման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter