HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է 10.4 կգ ձուկ․ տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված 2 դեպքով առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ առգրավված ձուկը հանձնվել է Սիսիան համայնքի թիվ 1 և 2 նախաուսումնական հաստատություններին, իսկ ձկնորսական ցանցերը ոչնչացվել են։

Արձանագրված դեպքերով Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter