HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 100-րդ օրը (առավոտյան ամփոփում)

100 օր է անցել արդեն այն օրից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարածք։ Պատերազմի 100-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

  • Медуза-ի աղբյուրները հայտնում են, որ Կրեմլից կախվածություն ունեցող լրատվամիջոցներին հրահանգվել է իրենց հրապարակումներում շեշտադրում չանել այս օրվա վրա, որպեսզի հանրության մոտ հարցեր չառաջանան, թե ինչի են կարողացել Ուկրաինայում հասնել ռուսաստանցիներն այս օրերի ընթացքում։
  • Ուկրաինան հայտարարել է, որ Խերսոնի մարզում ազատագրել է 20 բնակավայր։
  • Վլադիմիր Պուտինի հետ այսօր կհանդիպի Սենեգալի նախագահ և Աֆրիկյան միության առաջնորդ Մակի Սալը։ Նրա օգնականների խոսքով՝ նա ռուսաստանցի առաջնորդին կխնդրի բացել Ուկրաինայից ցորենի և արտադրության մյուս տեսակների մատակարարումները։ Աֆրիկյան բազմաթիվ երկրներ կրիտիկորեն կախված են Ուկրաինայից և Ռուսաստանից պարենի մատակարարումներից, իսկ ուկրաինական նավահանգիստների ռուսական արգելափակումը նրանց կանգնեցնում է սովի եզրին։ Ընդ որում, Աֆրիկայի մի շարք երկրներ նախընտրել են չաջակցել Ուկրաինային։
  • Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում է նավթային էմբարգոն։ Պատրիարք Կիրիլը պատժամիջոցների փաթեթում չի ներառվել։
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Դրանց տակ հայտնվել են ռուսաստանցի մի քանի նախարարներ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գործարար Ալեքսեյ Մորդաշովը, ինչպես նաև «Северсталь» ընկերությունը, որը պատկանում է Մորդաշովին։
  • Շվեդիան հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը։
  • Ուկրաինան ավարտել է Վլադիմիր Պուտինի մտերիմ, ուկրաինական իշխանություններին ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի քրեական գործով հետաքննությունը, գործը փոխանցվել է դատարան։

ԱՄՆ առևտրի նախարարությունը ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ արտահանման պատժամիջոցները

Նոր սահմանափակումների տակ է հայտնվել ռուսական 70 ընկերություն, որոնց թվում են «Ак Барс» հոլդինգային ընկերությունը, «Рубин» բաժնետիրական ընկերություն, «Газпром нефть шельф»-ը, Ս.Վ. Իլյուշինի  անվան ավիացիոն համալիրը, Յակովլևի անվան միավորված վարկային բյուրոն, «Воентелеком»-ը։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը Ուկրաինայում պատերազմի 100 օրվա մասին

  • Ռուսական զորքերին չի հաջողվել հասնել Կիևի և ուկրաինական մյուս խոշոր քաղաքների գրավմանը որպես իր առաջնային նպատակ։ Շնորհիվ ուկրաինացիների համառ դիմադրության և առաջին 24 ժամվա ընթացքում Հոստոմելի օդակայանի գրավման անկարողության, հարձակումը հետ է մղվել։ Առաջնային պլանի տապալումից հետո, որը տեղի է ունեցել մարտավարական սխալների պատճառով, Ռուսաստանը փոխել է մոտեցումը և կենտրոնացել Դոնբասի վրա։
  • Հիմա Ռուսաստանը մարտավարական հաջողության է փորձում հասնել Դոնբասում։ Ռուսական զորքերը հավաքել և պահպանում են տեմպը, և ամենայն հավանականությամբ, պահում են նախաձեռնությունն այդ ուղղությամբ։ Ռուսաստանը վերահսկում է Լուգանսկի մարզի ավելի քան 90 %-ը և հավանական է, որ առաջիկա երկու շաբաթվա ամբողջությամբ կվերցնի վերահսկողությունը։ Ռուսաստանը վերջին մի քանի մարտավարական հաջողություններին հասել է ահռելի ռեսուրսների, միջոցների և ուժերի խիստ կենտրոնացման հաշվին։ Այլ ճակատներում մանևրելու կամ հարձակվելու տարածք ռուսական ուժերը հիմա չունեն, նրանք բոլորը անցել են պաշտպանության։ 
  • Ռուսաստանի առաջնային պլանի հետ համեմատած, ռազմավարական նպատակներից և որևէ մեկը չի հաջողվել։ Որպեսզի Ռուսաստանը հասնի ինչ-որ հաջողության, կպահանջվեն մարդկային և նյութական ռեսուրսների մշտական ներդրումներ, և, հավանական է, որ էլ ավելի մեծ ժամանակ կպահանջվի։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ Սևերոդոնեցկի համար մարտերը շարունակվում են, իսկ մարզի բնակավայրերը ենթարկվում են հրթիռահրետակոծության։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հարվածներ են հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին։ «Միայն Սևերոդոնեցկում, որտեղ մարտերն ընթանում են քաղաքի կենտրոնում, վնասվել է 9 բնակելի շենք, Լիսիչանսկում՝ 2, ինչպես նաև ենթակառուցվածքները և հրշեջ մասի տրանսպորտը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Գայդայը՝ հավելելով, որ հրետանային հարվածների է ենթարկվել նաև Բորովսկոյեն և Ուստինովկան, իսկ Միրնայա Դոլինա բնակավայրը հրթիռակոծվել է։

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը.

  • Դոնբասում ռուսական զորքերը շարունակում են հրետակոծությունը շփման գծի ողջ երկայնքով։
  • Սևերոդոնեցկի կենտրոնական հատվածում շարունակվում են մարտերը։
  • Պոպասնայայի ուղղությամբ 8-րդ համազորային բանակի 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի առանձին ստորաբաժանումները կորցրել են անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի առնվազն 50 %-ը։
  • Հակառակորդի անձնակազմը բարոյալքված է, ինչը պայմանավորված է նրանց ռոտացիայի ժամկետների մշտական փոփոխմամբ։ Դա հանգեցնում է մարտական գործողություններին մասնակցելուց զինվորականների հրաժարմանը։

Լուսանկարը՝ wsj.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter