HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հունիսի 3-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումը առաջնահերթություններից է և այս առումով գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունը արդյունավետ կերպով զարգանում է։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել  Հայաստանում զբոսաշրջության զարգացման  ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։ Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter