HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆլայ Արնան ստացել է օդային փոխադրումներ իրականացնելու հավաստագիր 

«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։

«Վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները:

Ֆլայ Արնան աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին՝ բոլոր չափանիշներին համապատասխանելու եւ բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։ Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս ընկերությանը սկսելու չվերթները, փաստելով  Հայաստանի ավիացիոն ոլորտի վստահության, դրա ներուժի և Ֆլայ Արնայի դերի մասին`  ոլորտի երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում:

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից Ֆլայ Արնային հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter