
Ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տապալվեց
Խորհրդարանական ընդդիմության՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը տապալվեց:
Խորհրդարանական աշխատանքը բոյկոտող ընդդիմությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագիծ է հեղինակել՝ ամրագրելով, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
ԱԺ մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստին չէր ներկայացել, եկել էր միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստին գրանցվել էր 33 պատգամավոր, հետևաբար քվորում չկար:
Սիմոնյանն ասաց, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորները կարող են գալ ու գրանցվել, բայց ոչ ավելի, քան 4 ժամում: Պատգամավոր Արամ Վարդևանյանը վարման կարգով խոսք խնդրեց, սակայն Սիմոնյանն արձագանքեց՝ նիստն իրավազոր չէ, որպեսզի խոսեն:
Սիմոնյանը լքեց դահլիճը, ինչից հետո Արամ Վարդևանյանն ամբիոնի մոտ առանց խոսափողի ընթերցեց հայտարարության տեքստը:
Մեկնաբանել