
Բավարիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ
Մարդատար գնացքը Գերմանիայի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքից ոչ շատ հեռու դուրս է եկել ռելսերից։ Առնվազն 3 մարդ զոհվել է, մի քանի ուղևոր էլ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Bild-ը։
In Burgrain bei Garmisch-Partenkirchen ist heute ein Personenzug entgleist.
— Tim Knopf (@lokfuehrer_tim) June 3, 2022
Dabei sind mehrere Wagen (drei, wenn ich richtig gezählt hab) umgekippt.
Über Anzahl und Art der Verletzten gibt es derzeit unterschiedliche Aussagen.
(Quelle des Videos unbekannt) pic.twitter.com/NTFZig44tU
Վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Հաղորդվում է, որ մի քանի վագոն շրջվել է։ Տեղում աշխատում են ոստիկանությունը և փրկարարները։
Երկաթուղու մի մասը և դաշնային մայրուղին, որը գտնվում է դեպքի վայրի մոտ, փակ են։ Bild-ի տվյալներով՝ թեթև վնասվածքներով ուղևորներին տեղավորել են երկաթուղու մոտ գտնվող շենքերից մեկում։
Լուսանկարը՝ Bild-ի
Մեկնաբանել