HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավի» կառուցումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության համար, որի հետ իրականացվում են մեծավավալ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ փոխնախագահին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում կողմերը կկարողանան կենտրոնանալ տնտեսական զարգացման օրակարգի վրա:

Փաշինյանի խոսքով՝ ԱԶԲ-ն ՀՀ-ում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերում ունի առանցքային ներգրավվածություն և ինքը տեսնում է հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ շարունակելու լավ հնարավորություններ: 

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Շիխին Չենն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը համագործակցության համար: ԱԶԲ փոխնախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող նախագծերին և ընդլայնել համագործակցության ուղղությունները: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքին, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter