HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ հունիսի 10-ին Երևանում Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ 

«Հունիսի 10-ին Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- ասել է Զախարովան։

Վերջինիս խոսքով՝ նիստի ժամանակ նախարարները կքննարկեն ՀԱՊԿ շրջանակներում բազմամյա համագործակցության արդյունքները և կդիտարկեն հետագա փոխգործակցության հեռանկարները։ «Հանդիպման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրադրության, կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման շուրջ»,- հավելել է նա։

Մինչ Երևան ժամանումը, Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի ԱԳ նախարար Մևյլութ Չավուշօղլուի հետ։ Զախարովայի հաղորդմամբ՝ կողմերը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ Ռուս-թուրքական քննարկման օրակարգի հարցը, սակայն, կլինի, Ուկրաինայում առկա իրավիճակը։ 

«Տեղի կունենա կարծիքների փոխանակում տարածաշրջանային, միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ նախեւառաջ Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև սիրիական, լիբիական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Բալկանների, Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի իրադրության շուրջ»,- ասել է Զախարովան։

Վերջինիս խոսքով՝ նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակի շուրջ երկկողմ փոխգործակցության խորացման առկա վիճակն ու հեռանկարները։ «Եվ, իհարկե, խոսքը Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում առևտրատնտեսական համագործակցության մասին է»,- եզրափակել է Զախարովան։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter