HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 3-ին, ժամը 17։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին՝ Տափերական գյուղում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1981 թ.)  և «Zil-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1984 թ․):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter