HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախումներ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության բողոքի ակցիան այսօր ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով։

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվել էր կառավարության շենքի մոտ, ապա ցուցարարները շրջափակել էին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, իսկ հետո շարժվել դեպի կառավարական ամառանոց։

Այստեղ ցուցարարների նկատմամբ իրավապահները, ըստ մամուլի հրապարակումների, կիրառել են հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ, նաև բերման են ենթարկել ցուցարարներին: 

Հիշեցնենք, որ ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստն այսօր տապալվել էր՝ քվորում չլինելու պատճառով։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին հայտարարություն ընդունել Արցախի վերաբերյալ, որով կամրագրվեր, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը՝ հայտարարելով, որ դա կեղծ քաղաքական օրակարգ է եւ նման հայտարարությունը կարող է սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter