
«Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը` Վերիշենին
Մեկ այլ որոշման փոփոխությամբ այսօր կառավարությունը Սյունիքի մարզի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը, որն ավելի քան 20 տարի չշահագործելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում, նվիրաբերել է Վերիշենի գյուղական համայնքին։
Այժմ այդ և հարևան գյուղերի արոտների բարելավման ծրագրով նախատեսված է նորոգել ջրամբարը և կառուցել արոտների ջրարբիացման նոր ցանց, որի շնորհիվ կջրարբիացվի 8 հազար հեկտար արոտավայր, տարեկան ավելի քան 16 մլն դրամով կավելանան տեղական բյուջեներ գանձվող վճարները, կավելանա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել