HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 4-ին, ժամը 08:43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ 

ԱԻՆ տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ք․ Գ․-ն (ծնված 1988 թ․), Ի․ Օ․-ն (ծնված 1973 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter