HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արսեն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը առաջին և երրորդ մոտեցումները ձախողեց և միայն երկրորդ մոտեցմամբ բարձրացնելով 170 կգ՝ զբաղեցրեց չորրորդ տեղը։

Իսկ հրում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց 201 կգ՝ չկարողանալով բարձրացնել 210 կգ, որով փորձ էր արվում նվաճել արծաթե մեդալ երկամարտում։ Արսեն Մարտիրոսյանը հրաժարվեց հրում վարժության երրորդ մոտեցումից և երկամարտի 371 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում այսօր՝ հունիսի 4-ին, 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։ Հունիսի 3-ին 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։ 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը մի քանի օր առաջ դարձել էր չեմպիոն։ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր արծաթ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ կանանց պայքարում 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը կրկին պոկում վարժությունում բրոնզե մեդալակիր էր դարձել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter