Սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ մայիսի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում մայիսի 18-19-ին տեղումների հավանականությունը փոքր է, 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի առավելագույն ջերմաստիճան 34.10C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.20C (1954թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել