
Ուկրաինայում պատերազմի 102-րդ օրը (ցերեկային ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 102-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։
- Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ Ուկրաինան վերահսկում է Սևերոդոնեցկի քաղաքի կեսը և մտադիր է վերադարձնել ողջ վերահսկողությունը։ Այնտեղ մարտերը շարունակվում են արդեն երկու շաբաթ։
- Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ այցելել Ուկրաինա և մտադիր է հաջորդ շաբաթ Վատիկանում ուկրաինացի պաշտոնյաների հետ քննարկել առաջիկա այցը։
- Ուկրաինայի դրոշը, որը ծածանվում էր Азовсталь-ում, փոխանցվել է Կիևում Երկրորդ համաշխարհային պատերազմի Ուկրաինայի պատմության ազգային թանգարանին։
- Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կևերը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն այն բանի համար, որ վերջինս, իր կարծիքով, Արևմուտքից անհարգալից ձևով է օգնություն խնդրում։ «Այստեղ ինչ-որ անձնական հոգեկան խնդիր է»,- ասել է Կևերը։
- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումից հետո Ուկրաինային արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ «Նրանք կոշտացրել են իրենց դիրքորոշումը, տեղի ունեցավ Բուչայի սադրանքը»,- հավելել է Լավրովը։
- Կրեմլի պատժամիջոցները Газпром-ի դուստր ընկերության Gazprom Germania-ի նկատմամբ տարեկան կարժենա մոտ հինգ միլիարդ դոլար։ Այդ մասին հայտնում են Welt am Sonntag-ի աղբյուրները։ Այդ գումարի մի մասը աշնանը կդրվի սպառողների վրա հարկերի տեսքով։
Կիևում հինգ շաբաթվա մեջ առաջին անգամ պայթյուններ են եղել։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ խոսքը Դարնիցկի և Դնեպրովսկի շրջաններում ենթակառուցվածքների օբյեկտներին հրթիռային հարվածների մասին է։ Հարվածների հետևանքով զոհեր չկան, մեկ մարդ հոսպիտալացվել է, հավելել է Կլիչկոն։
Վերջին անգամ Կիրը հրթիռակոծվել էր ապրիլի 28-ին։ Այն ժամանակ տուժել էր մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկը, որի հետևանքով զոհվել էր Ազատություն ռադիոկայանի լրագրող Վերա Գիրիչը, ևս 10 մարդ վիրավորվել։
Հրթիռակոծվել են նաև Ուկրաինայի մյուս քաղաքները. կան զոհեր
Հունիսի 5-ի գիշերը հրթիռակոծության է ենթարկվել ուկրաինական մի քանի քաղաք։ Դոնեցկի մարզի Դրուժովկա բնակավայրի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։
Կրամատորսկում էլ տուժել է երկու ձեռնարկություն։ УНИАН գործակալությունը փոխանցում է, որ Օդեսայում էլ պայթյուններ են լսվել։ Նախնական տվյալներով՝ դա կարող էր լինի հակաօդային պաշտպանությունը։
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է նաև Խարկովի մոտ գտնվող գյուղերից մեկի հրթիռակոծության մասին։
Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին
- Վերջին օրվա ընթացքում ուկրաինական ուժերը հակագրոհներ են ձեռնարկել Սևերոդոնեցկում, ինչը, հավանաբար, ի չիք է դարձրել ռուսական ուժերի օպերատիվ իմպուլսը, որն ավելի վաղ ամրակայվել էր մարտական ստորաբաժանումների կենտրոնացման և կրակային հզորության հաշվին:
- Այս շրջանում ներգրավված ռուսական ուժերը ներառում են Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պահեստազորից մոբիլիզացված անձնակազմ: Այդ զորքերը վատ համալրված են և պատրաստված, և նրանք չունեն ծանր տեխնիկա՝ ռուսական կանոնավոր զինուժի համեմատ։
- Քաղաքների մաքրման գործողությունների համար պրոքսի հետևակի օգտագործումը մարտավարություն է, որը ՌԴ-ն կիրառել է Սիրիայում: Այնտեղ նա սիրիական բանակի կորպուսներից մեկն օգտագործել է քաղաքային շրջանների վրա հարձակվելու համար:
- Այդպիսի մոտեցումը, հավանական է, նպատակ ունի սահմանափակելու կորուստները, որոնք հասցվել են ռուսական կանոնավոր ուժերին։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 5 June 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) June 5, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/8afxKwSwSn
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/Sy8NG76Fa8
Դոնեցկում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել
Ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տվյալներով՝ ևս 20 մարդ վիրավորվել է։ Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները պնդում են, որ քաղաքը հրթիռակոծել են ուկրաինական ուժերը։
Լուսանկարը՝ Ivor Prickett/The New York Times
Մեկնաբանել