HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը»․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը»։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հետաքրքիր է՝ երբ ադրբեջանական իշխանությունները՝

  • իրենց բոլոր մեդիա ռեսուրսներով տարածում են ատելություն ոչ միայն հայերի, այլ նաև՝ ռուս ժողովրդի դեմ,
  • պարբերաբար խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու փորձում են հեղինակազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ ռուս խաղաղապահների աչքի առջև սպանելով հայ քաղաքացիական անձինք Արցախում,
  • ռուս խաղաղապահներին շրջանցելով՝ 2022թ. մարտին գրավում են նրանց պատասխանատվության տիրույթում գտնվող Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքի մի մասը, իսկ 2020թ. դեկտեմբերին՝ նաև Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը,
  • ոչնչացնում են ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունն իրենց օկուպացիայի ներքո, այլ նաև՝ միաժամանակ հայկական ու ռուսական արժեքներ համարվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանները,
  • շարունակաբար թիրախավորում են Ռուսաստանի շահերը,

գիտակցու՞մ են, որ «ՌԻԱ Նովոստի»-ին տված իմ հարցազրույցի հրապարակումը ոչ թե գործընկերային փաստաթղթերի ու պայմանավորվածությունների խախտում էր, այլ՝ ճշմարտությանն ու արդարությանը հարթակ տալու քայլ, որը, բնականաբար, տեղավորվում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերի շրջանակում: Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը», որը բազմիցս ապացուցվել է, իսկ դրա վերջին դրսևորումը «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակումն էր Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույցի հրապարակման պատճառաբանությամբ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter