HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակավում է գյուղնախարարի այցը Իսրայել

Շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Իսրայելի պետություն: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը Իսրայելում է այս երկրի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի հրավերով: Այցի առաջին օրը՝ մայիսի 16 - ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարն, ի պատիվ Հայաստանի իր գործընկերոջ, կազմակերպել է ընդունելություն:

Երեկ Սերգո Կարապետյանին ուղեկցել են նաև գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարության գիտահետազոտական ինստիտուտներ:

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Իսրայելի անասնապահական, ձկնաբուծական, ջերմոցային տնտեսություններում, այցելել պտղաբուծական ու խաղողագործական ձեռնարկություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ծանոթացրել են նաև մաշավների և կիբուցների գործունեությանը:

Վաղը՝ Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Թել Ավիվում կայանալիք «Ագրիտեք» 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Միջոցառման շրջանակներում կկայանա նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18 - ին նախատեսված է Սերգո Կարապետյանի հադիպումը Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter