HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերալակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի: «Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ  մեր բնակիչների անվտանգության հարցն է կարգավորվում: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում նպաստելու դրանց իրականացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունեության համար՝ «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրենը նշել է, որ ԱՊՀ տարածքում իտալական «ORIOLE», «VOEM» և հարավկորեական «GYG» վերելակներ արտադրող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող իրենց ընկերությունը զբաղվում է վերելակների, շարժասանդուղքների վերանորոգմամբ և տեղադրմամբ: Բարձր գնահատելով քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումները՝ Մահմուդ Հուդային պատրաստակամություն է հայտնել համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կուսումնասիրի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերն ու, ըստ այդմ, կնախապատրաստի ներդրումային հստակ առաջարկի փաթեթ` առավել առարկայական դարձնելով համագործակցության հնարավորությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter