Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում հունիսի 7-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Շոր-Շոր» ջրաղբյուրի պոմպակայանի էլեկտրական ենթակայանի՝ կայծակից վթարվելու պատճառով հունիսի 7-ին՝ ժամը 10.00-24.00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղի 1-10 փողոցներ, Փիրումյան, Միկոյան, Սասնա-Ծռեր փողոցներ, Եղվարդի խճուղի, «Ձոր 1, 2» թաղամասեր, Արմենիա հեռուստաընկերություն,
- Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցներ՝ նրբանցքներով, Ալիխանյան Եղբայրների, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Շիրազ, Մազմանյան, Չաուշի փողոցներ, Բաշինջաղյան փողոց և փակուղի, Հալաբյան 41-65 շենքեր, Բաշինջաղյան 6, 159-191, 194 շենքեր, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքներ, Արմենիա Բժշկական կենտրոն, Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1, Սիլիկյան և «Հույսի ավան» թաղամասեր,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «Հաղթանակ» թաղամաս,
- Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել