Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հունիսի 8-12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել