
Ամուլսարի նախագիծը կենսաբանների աչքերով. քննարկումը կկայանա մայիսի 21-ին
Հաշվի առնելով բնապահպանության նախարարության կողմից կազմակերպած քննարկումը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման մասին՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հանձն է առել կազամկերպել աշխատանքային քննարկում Երևանում և հասարակության լայն շերտերին իրազեկել խնդրի մասին: Փորձագետների կողմից նշվել են մի շարք խախտումներ, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության արդյունքների և մի շարք օրենքների հետ: Այս հարցերի շուրջ կփորձեն բանավիճել հրավիրված կողմերը:
Նախնական պայմանավորվածությունը «Գեոթիմ» ՓԲԸ-ի տնօրինության հետ եղել է մայիսի 17-ին, սակայն իրենց իսկ ցանկությամբ օրը տեղափոխվել է մայիսի 21-ին: Քննարկմանը մասնակցելու պաշտոնական պատշաճ պատասխան ՀԿ-ն դեռևս չի ստացել:
Աշխատանքային քննարկումը տեղի կունենա սույն թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12.00-ին` «Ավիատրանս» հյուրանոցում:
Քննարկմանը հրավիրված են`
ՀՀ բնապահպանության նախարարությունը
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը
Կարեն Մանվելյան` (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն,
Ալիկ Մալխասյան` կենդանաբան
Անուշ Ներսիսյան` բուսաբան
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)
Հրաչ Ղազարյան` կենդանաբան FPWC
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
17.05.2012
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել