Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական բաժնից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել