HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Հունիսի 7-ին՝ ղազախական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: 

Ինչպես հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը, հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիաների շրջանակներում կողմերի համագործակցությանը, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter