Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տասը մարզի 37 համայնքից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։
Շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզի 37 համայնքից ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտ, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման աշխատանքներին, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, բակային տարածքների բարեկարգմանը, գազաֆիկացման աշխատանքներին, ջրամատակարարման ցանցի կառուցմանը, լուսավորության համակարգերի ներդրմանը և այլն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել