Սամվել Նիկոյանը ակտիվորեն կադրային փոփոխություններ է իրականացնում
4-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտին մնացել է գրեթե մեկ շաբաթ, սակայն այս ընթացքում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն առիթը բաց չի թողնում խորհրդարանում կադրային փոփոխություններ իրականացնելու համար:
ԱԺ-ի մեր աղբյուրների տեղեկացմամբ, վերջին օրերին Սամվել Նիկոյանը մի շարք վարչություններում նոր մարդիկ է տեղավորել աշխատանքի, իսկ արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանին պատրաստվում է ընդհանրապես ազատել աշխատանքից:
Վալերի Մկրտումյանը Ազգային ժողով է եկել արտաքին գործերի նախարարությունից եւ լուրջ դիվանագետի համբավ ունի: Վ. Մկրտումյանը համարվում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի մտերիմը: Թե նա ինչո՞վ չի գոհացրել Սամվել Նիկոյանին, դժվար է ասել, քանի որ Վալերի Մկրտումյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Նիկոյանն այս օրերին իր մարդկանց ընդունել է աշխատանքի` իրավաբանական, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի եւ վերլուծական վարչություններում:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, առաջիկայում Սամվել Նիկոյանը զբաղեցնելու է կամ բնապահպանության նախարարի, կամ էլ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել