HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը հանել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցման սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այդ մասին նշվում է ՌԴ կառավարության համապատասխան կարգադրության մեջ։ Կարգադրությունում ասվում է, որ տրանսպորտային սահմանափակումները հանվել են նաև Ղրղզստանի պարագայում։

Ինչպես նշված է կարգադրությունում, փաստաթուղթը հաստատվել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունիսի 15-ի հրամանագրի համաձայն՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին Ռուսաստանում օտարերկրացիների իրավական կարգավիճակը կարգավորելու ժամանակավոր միջոցների մասով։ Այդ հրամանագրով, մասնավորապես, կասեցվել էր օտարերկրացիների համար Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր կացության և բնակության թույլտվությունների վավերականությունը։

Ավելի վաղ, Ռուսաստանը հանել էր սահմանափակումները ցամաքային անցակետերով Վրաստան մուտքի համար։ Ռուսաստանից ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը անցակետերով ելքը 2020 թվականից սահմանափակվել էր COVID-19-ի պատճառով։ Սահմանապահները թույլատրում էին միայն հիմնավոր դեպքերում։

Համաձայն ՌԴ կորոնավիրուսի հարցերով օպերատիվ շտաբի տվյալների՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 1866 մարդ։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում նախօրեին հայտնաբերվել էր վարակման 3259 նոր դեպք։

Մայիսի վերջին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունները կդադարեցնեն գանձել քովիդ սահմանափակումների խախտման համար չվճարված տուգանքները։ Նա այդ քայլը բացատրել էր «պատժամիջոցային ճնշման հետևանքների մեղմացման» որոշմամբ։ Դրանք, ըստ Մոսկվայի իշխանությունների, սկսել էին գործել հունիսի 1-ից։

Լուսանկարը՝ Артем Геодакян/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter