HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան 2023 թվականին

Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան 2023 թվականին։ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի։

«Ընտրությունները կկայանան 2023 թվականին։ Դրանք կդառնան ժողովրդավարության տոն, հանրապետության հիանալի հաղթանակ։ Ժողովուրդը կընտրի նախագահին, դա կդառնա Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել է Բահչելին։

Ազգայնական շարժում կուսակցությունը, Արդարություն և զարգացում կուսակցության հետ, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մտնում է իշխող կոալիցիայի մեջ։ Ավելի վաղ, կոալիցիան նախագահի պաշտոնում կրկին առաջադրել էր Էրդողանի թեկնածությունը։

Բահչելին խիստ քննադատել էր այն սոցիոլոգիական ընկերություններին, որոնց հարցումները ցույց էին տալիս, որ ԱՇԿ-ն ընտրազանգվածի շրջանում ցածր հեղինակություն ունի։ «Այդ հարցումները որևէ նշանակություն չունեն։ Մենք չենք նայում հարցումներին, այլ մարդկանց, որոնք իրենց սրտերը բացում են մեր առաջ»,- ասել է նա։ 

Թուրքական ընդդիմությունը բազմիցս պահանջել է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, սակայն ի պատասխան իշխանությունները հայտարարել էին, որ դրանք կկայանան սահմանված ժամկետներում, այսինքն հաջորդ տարվա հունիսին։ 

Ընդդիմությունը, որը միավորվել է վեց կուսակցությունների դաշինքի մեջ, դեռևս պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնք հղում են անում ընդդիմության իրենց աղբյուրներին, թեկնածուն կարող է դառնալ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Cumhuriyet-ը գրում է, որ ընտրությունների մասնակցելու մտադրության մասին նա կարող է հայտարարել հուլիսի 3-ին, երբ կայանա «վեցի դաշինք»-ի առաջնորդների հանդիպումը:

Լուսանկարը՝ Adem Altan/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter