Կոալիցիայի հարցը դեռ չի լուծվել
Այսօր ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում Հանրապետական կուսակցությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ էր գումարել: Այն տևել է մեկ ժամից ավելի: Քաղաքական շրջանակներում բոլորը սպասում էին, որ այսօր վերջապես հայտնի կդառնա ՀՀԿ-ն որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու է, թե ինքնուրույն է ստանձնելու երկրի ղեկավարումը:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկվել է կուսակցությանը վերաբերող հարցեր եւ երկրում հետընտրական վիճակը: Ըստ նրա` գործադիր մարմինը չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը:
Նշենք, որ երեկ հանդիպել են նաեւ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ինչպես տեղեկացրին ԲՀԿ-ից, հանդիպման ժամանակ կոալիցիայի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել:
Նշենք, որ այսօր գործադիր մարմնի նիստին չի մասնակցել ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀԿ-ն գործադիր մարմնի եւս մեկ նիստ կանցկացնի մինչեւ մայիսի 31-ը, այսինքն` մինչև նոր գումարման Ազգային ժողովի նստաշրջանի սկսվելը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել