HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է թմրանյութերի փոխանցման փորձը․ Քրեակատարողական ծառայություն

2022 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:

Քրեակատորղական ծառայության հաղորդմամբ՝ խուզարկությամբ վերջինիս տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է թաքցված փաթեթ, որում առկա են եղել հաշիշ տեսակի թմրանյութին նմանվող, 2,50 և 1,65 գրամ քաշերով, դարչնագույն և մոխրագույն զանգվածներ, ինչպես նաև՝ 3 հատ «Buprenorphine» տեսակի հոգեներգործուն դեղահաբ:

Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշյալ քաղաքացին ձերբակալվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter