HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արմավիր քաղաքում. տուժածներ չկան

Հունիսի 8-ին՝ ժամը 02։19-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ԻՍՈ» մոլ առևտրային կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց բախվել են «Opel Vectra» (վարորդ` Կ. Պ.), «Mercedes-Benz C» (վարորդ` Մ. Մ.) և «VAZ-2107» (վարորդ` Գ. Գ.) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter