HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանք առանց ցավի

Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և կյանքի տևողությունը սահամանափակող այլ հիվանդություններից: Ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մարդիկ ստիպված են հաճախ տառապել ցավից:

Հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների դաշինքը «Ցավի հաղթահարում» ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսից իրականացնում է «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը, հանրությանը ներգրավել պալիատիվ խնամքի վերաբերյալ երկխոսության մեջ և մարդկանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին:

«Կյանք առանց ցավի» նախաձեռնության շրջանակում մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս' «Բեսթ Ուեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում: «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը կմեկնարկի մայիսի 27-ին Կամերային երաժշտության տանը կայանալիք բացման միջոցառումով: Միջոցառման ընթացքում հյուրերն ու մասնակիցները հնարավություն կունենան ֆոտոշարքի միջոցով ծանոթանալու և տեղեկություն ստանալու մարդկանց իրական պատմություններին, դիտելու «Ցավի հաղթահարում» ֆիլմը և ունկնդրելու «Հովեր» երգչախմբի ելույթը:

«Կյանք առանց ցավի» տեղեկատվական քարոզարշավին աջակցում են հետևյալ կազմակերպությունները' «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Իրական աշխարհ-իրական մարդիկ» ՀԿ, «Բաց հասարկության ինստիտուտ» ՀԿ, «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն»ՀԿ:

Ցավը և մահը անխուսափելի երևույթներ են, սակայն մարդու բացառիկ իրավունքն է հնարավություն ունենալ անհրաժեշտության դեպքում պալիատիվ խնամք ստանալ և օգտվել ցավը մեղմացնող բուժամիջոցներից: Հանրությունը պարտավոր է հարգել և ապահովել պալիտիվ խնամքի կարիք ունեցող մարդու իրավունքը և նրան արժանապատիվ կյանք վարելու հնարավություն տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter