HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգվում է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ ավտոճանապարհի 11 կմ հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածը։ 

«Իրականացվել է քանդման աշխատանքների շուրջ 95%-ը, հողային աշխատանքների շուրջ 35%-ը, ճանապարհային պատվածքի կառուցման շուրջ 35%-ը (4կմ երկարությամբ հատվածում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ)։ Ներկայում կատարվում են ճանապարհային պատվածքի տեղադրման, 4 կամուրջների վերանորոգման, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է նաև մայթերի կառուցում, հենապատերի վերանորոգում, գաբիոնային շարվածք և այլն։

11կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter