HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Շոտլանդիա-Հայաստան․ թիմերը կհանդիպեն առաջին անգամ

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22։45-ին, Գլազգոյում կմեկնարկի Ազգերի լիգայի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ այս թիմերն ընդգրկված են B լիգայի առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Ուկրաինան ու Իռլանդիան։ Առաջին տուրում, որը կայացավ հունիսի 4-ին, Հայաստանի ընտրանին Երեւանում 1-0 հաշվով հաղթեց Իռլանդիային, իսկ ուկրաինացիներն ու շոտլանդացիները բաց թողեցին այդ տուրը, քանի որ մինչ այդ՝ հունիսի 1-ին, հանդիպել էին իրար 2022 թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆում, եւ ուկրաինացիները հաղթել էին 3-1։ Այնուհետ Ուկրաինան մրցել էր Ուելսի հետ եւ հաղթելու դեպքում այս տերեվերջին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեր, սակայն Ուելսն առավելության հասավ 1-0։ 

Այսպիսով՝ մեր խմբի բոլոր թիմերն արդեն ամբողջությամբ կենտրոնացած են Ազգերի լիգայի 2022-2023 թթ․ խաղարկության վրա։ 

Շոտլանդիայի մեկնած 28 ֆուտբոլիստներից վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Ժորդի Արարատը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մալաքյանը եւ Արթուր Սերոբյանը: Ահա Խոակին Կապառոսի ընտրած հայտացուցակը խաղից առաջ։

Հայտնի է նաեւ, որ այսօր մեր թիմը կխաղա սպիտակ մարզաշապիկով։ 

Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկելու են ավստրիացի մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավարը Սեբաստիան Գիշամերն է, որին կօգնեն Մաքսիմիլիան Վեյսը եւ Յասմին Սաբանովիչը, 4-րդ պաշտոնյան էլ Քրիստոֆեր Յագերն է։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։

Նկատենք, որ Հայաստանն ու Շոտլանդիան ազգային հավաքականների մակարդակով կմրցեն առաջին անգամ․ մինչ այս նրանք չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ ընկերական խաղերում։ Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանը զուգահեռ կմեկնարկի Իռլանդիա-Ուկրաինա մրցավեճը։ 

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանություններ (1)

Սամվել
Հայաստան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter