Քաղաքացու գուլպաների միջից հայտնաբերվել է մեթամֆետամին, ափիոն ու հերոին
Հունիսի 1-ին` երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության ծառայողները Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղամիջյան ճանապարհից Արտաշատի բաժին բերման ենթարկեցին երեք հոգու՝ ԲՄՎ մեքենայով հանդերձ:
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, ուղևորներից մեկի` Երևանի բնակիչ, 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հագի գուլպաների միջից հայտնաբերվեցին 87 գրամ մեթամֆետամին, 17 գրամից ավելի ափիոն, 30 գրամից ավելի հերոին, նաև՝ հերոինով լցված ներարկիչ:
Տղամարդը ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել