HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին։ Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին:

Հայկակ Արշամյանը ներկայացրել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը։ Հիմնադրամի տնօրենը հայտնել է նաև, որ առաջին փուլով Շուռնուխ, Խոզնավար, Արավուս և Դավիթ Բեկ համայնքներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Ճակատեն, Դավիթ Բեկ համայնքների դպրոցները:

Անդրադարձ է եղել նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter