HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էկո» բառի կիրառմամբ հավկիթների իրացման դեպքով 3 ընկերության նկատմամբ վարույթներ են հարուցվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈ» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՄՊՀ լրատվական ծառայությունը։

ՄՊՀ-ն հիշեցնում է, որ նման իրավախախտումների համար Հանձնաժողովի կողմից 2022 թվականի ապրիլի 5-ին «Արզնու Տոհմային ԹՏԽ» ՓԲԸ-ի և «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ –ի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ և հանձնարարվել է շտկել թույլ տրված խախտումները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter