HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ղեկավարներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 8-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրին առնչվող հարցեր:

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:

Փոխվարչապետ Մաթևոսյանը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter