HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կսուբսիդավորի սահմանամերձ բնակավայրում տուն կառուցողների հիփոթեքային վարկի մի մասը

Կառավարությունը սահմանամերձ համայնքներում տուն կառուցելու համար հիփոթեքային վարկ վերցրած անձանց աջակցություն կտրամադրի։ Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի մասին որոշումը հավանության արժանացավ գործադիրի հունիսի 9-ի նիստում։

«Վարկային բեռը թեթևացնելու միջոցով ընտանիքներին հնարավորություն ենք ընձեռում բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա հայտնեց՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական համայնքների համաչափ զարգացումն է, և ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին։

Ըստ նախարարի՝ ընդհանուր առմամբ, շահառուին տրվող պետական աջակցությունը հիփոթեքային վարկի սպասարկման տասը տարիների ընթացքում կազմելու է  շուրջ 20 մլն 660 հազ․ դրամ։

«Շահառու կարող են դառնալ ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի Հայաստանի քաղաքացի։ Տարիքային սահմանափակում չկա։

Ծրագրի հիմնական թիրախը նոր ստեղծվող ընտանիքներն են»,- նշեց Մկրտչյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ երբ սահմանամերձ գյուղի բնակիչը բանկից հիփոթեքային վարկ ստանում է տուն կառուցելու համար սահմանամերձ բնակավայրերում, մենք 12 %-ի չափո՞վ ենք սուբսիդավորում։

Նախարարն ուղղեց՝ 12 մլն դրամ մայր գումարից, և դրա գծով մինչև 12 % տոկոսադրույքի չափով 10 տարի սուբսիդավորվելու է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter