HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 17-ից կգործարկվի Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա:

Մեկնաբանություններ (1)

Մարինե
Երեկ Սևան ենք ուղևորվել էլեկտրագնացք ով։ Միակ բանը որ հիասթափեցրեց անասելի կեղտոտ պատուհաններն էին, որոնք անհիշելի ժամանակներից չեն մաքրվել և կորցրել են իրենց թափանցիկությունը։ Երկար ճանապարհ մեկնելիս ուզում ես վայելել ճանապարհի գեղեցկությունն ու բնությունը, ինչը այս դեպքում անհնար է։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչքան օտարերկրացիներ են օգտվում ձեր ծառայությունից և ինչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի և ծառայությունների վերաբերյալ։ Հարավկովկասյան երկաթուղու հարգելի ղեկավարություն կարծում եմ դա ձեր դեմքն է իսկ թերությունները վերացնելը ձեր պարտականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter