HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». այլընտրանք չկա

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակ:

«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում:

Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այլընտրանք չի լինի՝ որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ունակ վարչարար:

Բայց Բեգլարյանին փոխվարչապետի կարգավիճակում չի ուզում տեսնել նաև Տիգրան Սարգսյանը, որը Արմեն Գևորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter