HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների գործունեության կասեցումները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ վերացվել են երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության (Սյունիքի մարզ, ք. Կապան) և «Հարատիդ» ՍՊԸ-ին պատկանող լիմոնադի արտադրության (Լոռու մարզ, ք. Վանաձոր) գործունեության կասեցումները:

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Լոռու և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգումները նշված կազմակերպություններում։ «Փաստվել է, որ դրանցում շտկվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter