HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մարզպետի ու գեներալի առաջիկա ծրագրերը

ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով համատեղության կարգով ղեկավարում է նաև «Սերգեյ Գրուպ» ընկերությունը, որն զբաղվում է վառելիքի ներկրմամբ, վերջին ժամանակներս մտադրություն ունի իր բիզնեսները ընդլայնելու:

Բացի նրանից, որ նա համատեղ բիզնես ծրագրեր է իրագործում ԲՀԿ-ական պարտված թեկնածու Տիգրան Ստեփանյանի հետ, հատկապես Հայաստան վառելիք ներկրելու գործում, հիմա էլ Բագրատյանը, ասում են, նոր ծրագրեր է մշակում ԵԿՄ նախագահ, գեներալ, նույնիսկ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ՝ այս անգամ էլ փորձելով իր գործարար ունակությունները ցուցադրել շինարարության և էլիտար շենքերի կառուցման ասպարեզում:

Առայժմ, իհարկե, վաղեմի ընկերներ գեներալ Գրիգորյանն ու ԲՀԿ-ական մարզպետը վերջնական հայտարարի չեն եկել, թե երբվանից կարող են ձեռնամուխ լինել այդ գործին, բայց որ երկու ընկերների գործնական օրակարգում այդ հարցը դրված է առաջնահերթության կարգով, հաստատ է:

Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ու Սերգեյ Բագրատյանը գործնական հարթության մեջ դեռ ճշտումներ ունեն անելու Վայոց ձերում տեղակայված, գեներալ Գրիգորյանին պատկանող գազալցակայանների հետ կապված, որոնց գործերի կառավարումը ամբողջությամբ հանձնված է գեներալի տիկնոջը՝ Նազիկ Ամիրյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter