HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». պորտֆելների ախորժակը մեծանում է

Նոր ձևավորվելիք կառավարությունում որքան հնարավոր է շատ հաստիքներ ունենալու և հատկապես նախարարական պորտֆելների օրըստօրե աճող պահանջարկը բավարարելու համար իշխանությունը որոշել է նոր նախարարություններ ձևավորել:

Ըստ արդեն հաստատվող լուրերի՝ նախ կտարանջատվեն Պետեկամուտների կոմիտեն կազմող երկու կառույցները՝ մաքսայինն ու հարկայինը: Ի դեպ, նման տրոհումներ և կրկին միավորումներ հավանաբար արդեն չորս-հինգ անգամ եղել են մեր կարճատև պատմության ընթացքում:

«Հրապարակի» տեղեկություններով՝ հավանական գերատեսչությունների ղեկավարները լինելու են հարկայինի գծով ներկայիս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, իսկ մաքսայինի գծով՝ Վերահսկիչ պալատի պետի տեղակալ Լևոն Յոլյանը:

Բացի սրանից՝ մի նոր կառույց էլ կձևավորվի՝ ներքին գործերի նախարարության տեսքով: Սա ժամանակին լուծարվեց՝ որպես խորհրդային երկրին բնորոշ համակարգ: Քանի որ ամբողջ աշխարհում այդ գործառույթներն իրականացնում է ոստիկանությունը:

Կարելի էր ենթադրել, որ գոնե ոստիկանությունը կլուծարվի՝ իր տեղը զիջելով ՆԳ նախարարությանը, սակայն, ըստ լուրերի, կգործեն և ՆԳՆ-ն, և ոստիկանությունը: Սա նշանակում է, որ պետական առանց այն էլ խիստ ուռճացված ապարատն ավելի կուռճանա և որպես ծանր բեռ կնստի հարկատուներիս ուսերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter