ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին
Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։
«ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:
Կողմերը քննարկել են համահայկական եւ համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:
Հանդիպմանը կարեւորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը եւ այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել