HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կկայանա ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի կայքը։

«Տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը: 

Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:  

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը»,- նշված է կայքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter