HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

Կարևորվել է միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտերկրի մասնագիտական շրջանակների հետ համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է ունենալ բուհական համակարգի զարգացման հստակ տեսլական և պատասխանատուներին հանձնարարել մշակել համապատասխան հայեցակարգ ու միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ, որում ներառված կլինի նաև ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter