
Ուկրաինայում պատերազմի 107-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 107-րդ օրվա առավոտյան ամփոփումը սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։
- 2023 թվականին Ուկրաինայում բերքը պատերազմի պատճառով կարող է կրճատվել 40 %-ով։ Ուկրաինայի ագրարային քաղաքականության և առևտրի փոխնախարար Տարաս Վիսոցկին հայտարարել է, որ երկիրն արդեն իսկ կորցրել է վարելահողերի 25 %-ը։
- Ճապոնիան կարգելի Ռուսաստան մատակարարել բեռնատար ավտոմեքենաներ, ինքնաթափեր և բուլդոզերներ։ Արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 17-ից։
- «Աէրոֆլոտն» իր չվերթներում Coca-Cola-ն փոխարինել է Pepsi-ով, իսկ շամպայնը՝ պրոսեկոյով։ Այդ մասին հայտնել են РБК-ի աղբյուրները։ «Աէրոֆլոտ»-ում հայտարարել են, որ փոփոխությունները կապված են ապրանքների մատակարարման խափանումների հետ։
- Այս տարվա մարտին Եվրամիության երկրները Ռուսաստանից ձեռք են բերել 407 միլիոն եվրոյի պալադիում։ Վերջին տարիներին ամսական կտրվածքով սա ամենախոշոր ցուցանիշն է։ Հիմնական մասը բաժին է հասնում Գերմանիային։
- Ինչպես պարզել է «Կոմերսանտը»-ը, ռուսական երաժշտական լեյբլները և հրատարակչությունները բախվել են արտասահմանյան իրավատիրոջ հասցեին լիցենզիոն վճարումներ կատարելու՝ բանկերի մերժումներին։
Ռուսական ուժերն առաջ են շարժվել Բախմուտի ուղղությամբ. Ուկրաինայի գլխավոր շտաբ
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագրում նշվում է, որ Վոզդվիժենկա-Ռոտի ուղղությամբ ռուսական հարձակումը «մասամբ հաջողվել է»։
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, Վոզդվիժենկան և Ռոտին գտնվում են Բախմուտից մի քանի կիլոմետր հարավ-արևելք, որը Դոնբասում ուկրաինական հիմնական հենակետերից մեկն է։
««ԴԺՀ»-ում մահապատիժ երկու բրիտանացու համար». բրիտանական թերթերի առավոտյան համարների թիվ 1 թեման։
Բրիտանական ռազմական հետախուզությունն՝ Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ
- Սևերոդոնեցկի շրջանում շարունակվում են մարտերը։ Ռուսաստանը կրկին վերահսկում է քաղաքի մեծ մասը, սակայն նրա զորքերը քիչ են առաջ գնացել հյուսիսից և հարավից մեծ տարածք շրջափակելու փորձերում:
- Ռուսաստանը փորձում է բռնազավթված տարածքների բնակչության համար ապահովել հիմնական հանրային ծառայությունները։ Միշտ չէ, որ անվտանգ խմելու ջուր կա, շարունակվում են հեռախոսակապի և ինտերնետի լուրջ խնդիրները։
- Խերսոնում դեղամիջոցների սուր պակասի հավանականություն կա, իսկ Մարիուպոլում առկա է խոլերայի բռնկմանմեծ ռիսկ։ Քաղաքում հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել մայիսից ի վեր։
- Ուկրաինան վերապրում է 1995 թվականից ի վեր խոլերայի խոշորագույն համաճարակը։ Այդ պահից սկսած՝ եղել են ոչ մեծ բռնկումներ, մասնավորապես՝ Ազով ծովի ափին, ներառյալ՝ Մարիուպոլում։
- Մարիուպոլում բժշկական սպասարկումը փլուզման եզրին է։ Քաղաքում խոլերայի խոշոր բռնկումն ավելի կխորացնի իրավիճակը։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 10 June 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) June 10, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/eMOeSJOmbI
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/IncUIxawpK
Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիներում ձկնորսության հնարավորությունից։
Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը։
«Փաստացի, մենք արդեն սահմանափակել ենք նրանց իրավունքը (ձուկ որսալու), ընդ որում՝ նրանց ջանքերով։ Նրանք հրաժարվել են վճարել Կուրիլյան կղզիներում ձկնորսության քվոտայի համար։ Համապատասխանաբար, այդ իրավունքը նրանցից կվերցվի»,- ասել է Տրուտնևը։
Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ ռազմաճակատում առկա իրավիճակի մասին
- Լուգանսկի մարզի ողջ տարածքը, որը վերահսկում է Ուկրաինան, ամբողջական ռմբակոծման տակ է։
- Սևերոդոնեցկում շարունակվում են մարտերը։ «Լիսիչանսկ-Բախմուտ» հիմնական մայրուղին Ուկրաինայի վերահսկողության տակ է։
- Լուգանսկի մարզում ուկրաինական զորքերին շրջափակում չի սպառնում։
Գայդայը նաև հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Լուգանսկի մարզի բնակավայրերում, որոնք վերահսկվում են Ուկրաինայի կողմից, ավերվել է առնվազն 30 տուն։
BBC-ի ռուսական ծառայություն. Ուկրաինայում զոհվել է առնվազն 3500 ռուսաստանցի զինվորական
Պարբերականը Медиазонa-ի և կամավորների խմբի հետ վարում է Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինվորականների կորուստների անվանական ցանկ։ Հունիսի 10-ի դրությամբ՝ հաստատվել է 3502 զինվորականի և սպայի մասին տեղեկատվություն։
Ինչպես նշում է BBC-ն, այս թիվը չի արտացոլում կորուստների իրական պատկերը, քանի որ լրագրողները և կամավորները հիմնվում են միայն զինծառայողների մահվան հանրայնորեն հաստատված հաղորդագրությունների վրա։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել