HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈւ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝  նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները:

Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կառավարման եւ նրանց ԶՈւ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրին Հայաստանը միացել է վերապահումով, ըստ որի՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան համաձայնագրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter