HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ փորձագետները ներկայացրել են «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը»

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) փորձագետների կողմից մշակված «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը»։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք։

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն անդրադարձել են ներդրումային քաղաքականությանը, ներդրումների խթանմանն ու դյուրացմանը, ինչպես նաև ներդրումային արտոնություններին ու ներդրումների ինստիտուցիոնալ կառուցվածքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter